Հետաքրքիր է չէ, Երևանի ավագանին, որի մեծամասնությունը քպ-ականներ չեն, արդեն մի քանի ամիս է, ինչ կարող է անվստահության գործընթաց սկսել գործող քաղաքապետի նկատմամբ, բայց չի անում: Տեսնես ինչու՞:
Ուրեմն, Լոնդոնում, Երևանում, թե աշխարհի որևէ այլ տեղում նստած մեկը եթե փորձի ծաղրել հայրենասիրությունը՝ երկրի ճակատագրով իրոք մտահոգ մարդկանց հանիրավի ստախոս անվանելով ու հանրությանը մոլորեցնելով, փաստերով կստանա իր պատասխանը, ինչպես այս մեկը։
Էսօր Վիսոցկին 86 տարեկան կդառնար... Չէ՛, չէր դառնա, բացառված ա, նա երբեք 86 տարեկան չէր դառնա։ Էդ նույնն ա, ինչ շունչդ երկու ժամ պահես։ Ո՜վ կարա շունչը երկու ժամ պահի...
Ես տեսել եմ գրողական Ոսկեդարը, երբ գիրը արժեք էր։ Մեկ բաժակ սուրճի շուրջ տաք, արվեստանպաստ վեճեր էին։ Բոհեմը իր մեջ էր համախմբել բառեղեն «խենթուկներին»։ Գինովությունը անկեղծության ճամփա էր բացում։ Կամ ընդունվում էր հեղինակը, կամ ՝ ոչ։ Գրքի նկատմամբ հարգանք կար։ Անհատականության խոսքը հասնում էր իր երկրի իշխանավորին։ Մտավորականը միջնորդ էր պետության և ժողովրդի միջև։
Մեզ հետ կատարվող իրադարձությունները հասկանալու ու դրանում մեր ուժ չունենալու հանգամանքի, որպես ամեն ինչի պատճառի, իմաստը խորապես ըմբռնելու համար շատ ուսանելի է տեսնել նախկին լուրջ աշխարհաքաղաքական ուժ Եվրոպայի ներկա աննախանձելի վիճակը։
Անհավանական է, թե որքան արագ եք սպառում «Մի՜ դարձիր դիզայներ» գիրքը, ու ամեն անգամ, երբ մատակարարման բաժիններից հարցնում եմ, թե շաբաթվա ընթացքում որքան եք ձեռք բերել, ուղղակի երջանկանում եմ։
Հայաստանը կտրել Ռուսաստանից ու Իրանից (հյուսիս-հարավից) և տեղավորել Չինաստանից Եվրոպա (արեելք-արևմուտք) աշխարհատնտեսական առանցքում չի հաջողվելու, չնայած Հայաստանն իր կողմից ամեն բան արել է դրա համար. 2018-ին բեմականացրել է թավշյա հեղափոխություն, տուրք է տվել թուրքական պահանջներին` հրաժարվելով Արցախից, խոստացել է Սյունիքով անցնող ճանապարհը վերապատվիրակել...